Ընկերության մասին

«ՆյուՎեյ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ-ին և գործարկել տաքսի ծառայություն՝ «Taxi Aqua»:

«ՆյուՎեյ» ՓԲԸ-ն մատուցում է ուղևորափոխադրման ծառայություններ թվով 15 նոր Renault Logan տիպի ավտոմեքենաներով: «Taxi Aqua»-ն իր պատվիրատուներին առաջարկում է սպասարկման բարձր որակ և ցածր գնային քաղաքականություն: Ներկայումս գործում է նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման ծառայություն անկանխիկ եղանակով: 

Ընկերությունը հիմնականում մասնագիտացած է կորպորատիվ հաճախորդների սպասարկման մեջ: Ընկերության ղեկավարությունը խստորեն հետևում է բոլոր վարորդների սպասարկամ որակին:

Մենք մանրակրկիտ ընտրություն ենք կատարում մեր վարորդների անձնակազմը համալրելու նպատակով, որպեսզի ապահովենք մեր հաճախորդների արագ, որակյալ և ապահով սպասարկումը օրվա ցանկացած ժամին: Գործունեության ընթացքում հիմնականում ծառայություններ ենք մատուցում այն կազմակերպություններին (իրավաբանական անձանց), որոնք չունեն և չեն ցանկանում ունենալ ավտոմեքենաների  պարկ, քանի որ վերջինիս պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական մեծ ծախսերը գերազանցում են ուղևորությունների քանակը և հաճախականությունը: «Taxi Aqua» ծառայության ավտոմեքենաները տեղակայված են ամբողջ քաղաքով և ՀՀ մարզերով: Այդ իսկ պատճառով մենք երաշխավորում ենք ավտոմեքենաների ամենաարագ և ժամանակին մոտեցումը:

Նոր մեքենաներ90%
Փորձառու վարորդներ 100%
Հաճախորդների գոհունակություն85%
Անվտանգություն90%

«Taxi Aqua» տաքսի ծառայությունն ամենամատչելիներից մեկն է Երևանում: Մեքենաները նոր են և համալրված են հատուկ սերտիֆիկացված հաշվիչ սարքավորումներով, որոնք ճշգրիտ կերպով արտացոլում են մեքենայի փաստացի անցած ճանապարհը և վերածում այն դրամային միավորի: Բացի այդ, շատ հարմարավետ են և հասանելի քաղաքի բոլոր հատվածներում:

Բոլոր մեքենաները համալրված են օդորակիչներով և աշխատում են միայն փորձառու, բարեհամբույր և չծխող վարորդներ:

15000+
ՀԱՃԱԽՈՐԴ
15
ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ
20
Փորձառու վարորդներ
30+
Կորպորատիվ հաճախորդ

Վկայականներ